Լավրովը հայտարարություն է տարածել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան պետության ստեղծումը պատմական տեսանկյունից անխուսափելի է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում։
«Պատմական առումով պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ այժմ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ քննարկումների մեծ մասում «ուշադրություն չի տրվում» Իսրայելի կողքին պաղեստինյան պետության ստեղծմանը։
Լավրովն ընդգծել է, որ մարտերի դադարեցումը և հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը առաջնային խնդիր է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։