Նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել էր դրամարկղի գումարը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի և Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու Արմավիրի մարզի պարեկները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 14-ին, ժամը 05.10-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բանկերից մեկի մասնաճյուղում ավազակություն կատարելու և ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի 29-ամյա մի բնակչի: Ձերբակալման ժամանակ նրա ձեռքից վերցվել է մարտական նռնակ՝ պայթուցիչով:
Պարզվել է, որ 29-ամյա արագածավանցին փող հափշտակելու դիտավորությամբ նոյեմբերի 14-ի ժամը 05.05-ին մտել է նշված բանկ և, նռնակը պայթեցնելու սպառնալիքով, գանձապահից պահանջել է դրամարկղի ողջ գումարը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: