Հրազդանի կիրճում կողոպտել են Ուկրաինայի քաղաքացուհուն
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրազդանի կիրճում կողոպտել են Ուկրաինայի քաղաքացուհուն։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
«Օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Ուկրաինայի քաղաքացի, 57-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 14-ին իր հետ ծանոթացած անձը Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի մոտ բացահայտ հափշտակել է իր ոսկյա թևնոցն ու ոսկյա շղթան և հեռացել:
Իրականացվել են անհետաձգելի գործողություններ։ Պարզվել է, որ արարքը կատարել է Արտաշատ քաղաքի 48-ամյա մի բնակիչ։ Նա Արտաշատում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»։