Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 14-18-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ։ Նոյեմբերի 14-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ին կնվազի 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 14-18-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում նոյեմբերի 14–ի գիշերը եղել է 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +16…+18 աստիճան։