Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զբոսաշրջիկների այցելության նախընտրելի վայրը Գառնի-Գեղարդն է։ Ըստ ԱՎԿ-ի ներկայացրած տվյալների՝ 2023թ.-ի հունվար-հունիս ամիսներին 9 938 մարդ այցելել է Գառնի-Գեղարդ։
Զբոսաշրջիկների կողմից հաջորդ ամենից շատ այցելվող վայրը Խոր Վիրապն է՝ 7 901մարդ, ապա Սևանը՝ 7 722 մարդ, այնուհետև Տաթևը՝ 6 446 մարդ։
Հաշվետու ժամանակաշրջանում Արենի է այցելել 5 585 և Նորավանք՝ 5 045 զբոսաշրջիկ։
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության վայրերի 2023թ. հունվար-հունիս ամիսներին ներկայացրել է՝ հիմք ընդունելով զբոսաշրջային օպերատորների/զբոսաշրջային գործակալների կողմից կազմակերպած շրջագայությունները (տուրերը)։