Տնային տնտեսությունները Եվրոպայում անցնելու են արևի էներգիայի
EconoмицсՆոր հետազոտությունը վկայում է, չնայած առաջանցիկ հնարավորություններին, որ մարդկանց տրամադրում են արևային վահանակները, տնային տնտեսությունների համար չկա ավելի մեծ տնտեսական օգուտ ապագայում լիակատար ինքնաբավարարումից ավելի։
Փորձագետների գնահատականով՝ ինքնաբավարարումը տնտեսապես նպատակահարմար է եվրոպական տնային տնտեսությունների մեծ մասի համար։ Նշվում է, որ առնվազն մինչև 2050 թվականը 5-7 % բոլոր տնտեսությունների այլևս անջատված կլինեն ընդհանուր էլեկտրահամակարգից և իրենց էլեկտրամատակարարումը կապահովեն սեփական միջոցներից, շատերն էլ կկարողանան օգտագործված էլեկտրաէներգիայի մի մասը նույնիսկ վաճառել պետությանը։
Էլեկտրաէներգիայի ծախսերն աճում են, իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրների տեխնոլոգիաներն ավելի ու ավելի մատչելի են դառնում, ինչը վկայում է, որ ապագայում Եվրամիության բոլոր տնային տնտեսությունները մտադիր են անցնել արևային սեփական կայանները տների և բնակելի շենքերի տանիքներին տեղադրելուն, ընդ որում եվրոպական արևոտ երկրները, ինչպես Կիպրոսը, Մալթան և Իտալիան, ունեն ամենամեծ տնտեսական պոտենցիալը ինքնաբավարարաման համար, միևնույն ժամանակ հյուսիսային Եվրոպայի երկրներում՝ ինչպես Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան, որտեղ արևային օրեր այնքան էլ շատ չեն, այս պոտենցիալը բավականին թույլ է։
Լուրջ պոտենցիալ ունեն նաև այն երկրները, որտեղ տները համապատասխանաբար խոշոր տանիքներ ունեն, այդ երկրների թվում են Դանիան, Սլովենիան, Նիդերլանդները և Ֆրանսիան։
Եվրոպական առանձին տնային տնտեսությունների 53 %-ը, արդեն 2022 թվականին կարողացել են ապահովել իր բոլոր կարիքները էլեկտրաէներգիայի առումով, իսկ 2055 թվականին այդ թիվը կարող է հասնել մինչև 75 %-ի։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Շուշան Մելիքյան