Թուրքիան, Եգիպտոսը և Իսրայելը խումբ են ստեղծել Գազայի հատվածից վիրավորներին դուրս բերելու համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան, Եգիպտոսը և Իսրայելը համակարգող խումբ են ստեղծել Գազայի հատվածից վիրավորներին դուրս բերելու համար, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան սոցիալական ցանցում X-ում։
«Գազայի հատվածից հիվանդներին հեռացնելու դիվանագիտական ջանքերի շրջանակում կապ է հաստատվել Իսրայելի առողջապահության նախարարության հետ, իսկ Թուրքիայի, Եգիպտոսի և Իսրայելի միջև ստեղծվել է առողջապահական հարցերի համակարգող խումբ»,- ասվում է հրատարակության մեջ։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ երեկ բանակցություններ է վարել եգիպտացի գործընկերոջ հետ։