Վատիկանը հայտարարել է, որ տրանսգենդեր մարդկանց կարելի է մկրտել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տրանսգենդեր մարդիկ կկարողանան կաթոլիկ եկեղեցում մկրտության ծես անցնել, եթե դա սկանդալի չհանգեցնի կամ «շփոթություն» չառաջացնի: Այս մասին BBC-ի փոխանցմամբ հայտարարել է Վատիկանը:
Վատիկանի վարդապետական բաժանմունքից նաև հայտնել են, որ տրանսգենդեր մարդիկ կարող են կնքահայր լինել մկրտության ժամանակ և վկա լինել հարսանիքի ժամանակ:
Այս քայլը Ֆրանցիսկոս Պապի հերթական փորձն է ՝ կաթոլիկ եկեղեցին ավելի մատչելի դարձնել ԼԳԲՏ համայնքի համար:
Հուլիսին պոնտիֆիկոսը խոսել էր տրանս մարդկանցից մեկի հետ և ասել նրան, որ «նույնիսկ եթե մենք մեղավոր ենք, Նա (Աստված) մոտենում է մեզ օգնելու համար»:
Վատիկանը պարզաբանել է տրանս մարդկանց նկատմամբ վերաբերմունքը այն բանից հետո, երբ բրազիլացի եպիսկոպոս Խոսե Նեգրին նամակ է գրել Եկեղեցու ղեկավարներին ՝ վեց հարցով, որոնք վերաբերում են ԼԳԲՏ անձանց և նրանց մասնակցությանը մկրտության և ամուսնության մեջ:
Չորեքշաբթի օրը վարդապետական բաժինը Ֆրանցիսկոս Պապի հավանությամբ իր կայքում տեղադրել է երեք էջանոց պատասխան, որը ստորագրել է արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը:
Ավելին՝ այստեղ