Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպաններն այցելեցին ԶՊՄԿ
SocityՀայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այցը հաջորդեց միություն-բնապահպան ՀԿ-ներ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև Հանքագործների և մետալուրգների միության անդամ հանդիսացող ընկերություններին պատկանող hանքեր պարբերաբր շրջայց կատարելը։
Բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներին ընդունեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ղեկավար Վարդան Ջհանյանը։ Ներկայացվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները, աշխատանքային պայմանները և հանքարդյունաբերության ընթացքում շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնելու ծրագրերը, բնապահպանությանն ուղղված գործունեությունը։
ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը և կայուն զարգացման ծրագրերի տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը հյուրերին ուղեկցեցին կոմբինատ, որտեղ նրանք հնարավորություն ունեցան մոտիկից տեսնելու աշխատանքի ընթացքը։
Այնուհետև բնապահպանական հասարակական կառույցների ներկայացուցիչները եղան Քաջարանի բաց հանքում։
Նրանց ցուցադրվեց բաց հանքի տարածքը, փորման ուղղությունները, մեկնաբանվեց անվտանգության պահպանման քաղաքականությունը։
Երկօրյա աշխատանքային այցի վերջնակետը Արծվանիկի պոչամբարն էր։ Բնապահպանները կարողացան անձամբ ուսումնսիրել այն, տեղեկանալ տարածքի չափերի և ազդեցության, կիրառվող գործիքակազմի մասին։
Պայմանավորվածության համաձայն՝ նրանք իրենց նկատառուները կներկայացնեն միության հետ հաջորդ հանդիպմանը։ Այցերը հանքեր շրունակական բնույթ են կրելու։