Ուկրաինայի երկու շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Կիրովոգրադի և Դնեպրոպետրովսկի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Ըստ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի՝ տագնապը նշված շրջաններում հայտարարվել է գրեթե միաժամանակ՝ Մոսկվայի ժամանակով 12.38-ին։
Չորեքշաբթի ավելի վաղ տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի մի շարք շրջաններում, սակայն որոշ ժամանակ անց այն չեղարկվել էր։ Ուկրաինական DTEK էներգետիկ հոլդինգը հայտնել է, որ առաջնագծի տարածքներից մեկում վնասվել է ՋԷԿ-երից մեկը, հարևան բնակավայրի բնակիչները մնացել են առանց ջրի և էլեկտրականության։
Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով՝ Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ և Մարգանեց քաղաքներում ավերվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, էլեկտրամատակարարման գծեր և գազատարներ։