Ադամ Շիֆի հրավերով Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդես է գալու որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քահանայապետ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով։
Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն որպես հյուր քահանայապետ պիտի ըլլայ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ՝ այս հինգշաբթի օրուան նիստէն առաջ կատարելով բացման աղօթքը», - տեղեկացնում է ANCA-ն՝ հիշեցնելով, որ 2022 թվականի սեպտեմբերին Արամ Ա Վեհափառ Հայրապետը է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի ժամանակ ընտրվել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով Արևելյան ուղղափառ եկեղեցիները։
ANCA-ն նշում է, որ առավոտյան աղոթքը կհեռարձակվի C-SPAN ուղիղ եթերում և կներառվի Կոնգրեսի արձանագրության մեջ:
Այն կհեռարձակվի նաև ANCA-ի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում:
«Այն նախատեսվում է սկսել հինգշաբթի, նոյեմբերի 9-ին մոտավորապես ժամը 9:00-ի», - նշում է ANCA-ն: