Մխիթարյանը գրավիչ առաջարկ է ստանալու Սաուդյան Արաբիայից
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինտերը» դարձել է այն ակումբներից մեկը, որը կպայքարի «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինկիի համար: Լեհ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվելու է 2024 թվականի ամռանը և միլանյան ակումբը հնարավոր է պայքարի «Յուվենտուսի» հետ 29-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Այդուհանդերձ, FCInterNews-ին հայտնի է դարձել, որ «Ինտերը» այդ քայլին կգնա միայն այն դեպքում, եթե Հենրիխ Մխիթարյանը որոշի հեռանալ Միլանից: 34-ամյա ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել մնալ «Ինտերում», սակայն աղբյուրի տեղեկությամբ` շուտով Մխիթարյանը գրավիչ առաջարկ է ստանալու Սաուդյան Արաբիայից:
Սպասվում է, որ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին արաբները 8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով 2 տարվա պայմանագիր կառաջարկեն: Իտալիայում նա տարեկան ստանում է 4 միլիոն եվրո: «Ինտերը» Մխիթարյանին առաջարկում է պայմանագիրը երկարաձգել ընդամենը 1 տարով: