Գիտնականներն առաջադրել են Սֆինքսի ստեղծման նոր վարկած
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հին եգիպտացիները կարող էին հանրահայտ Սֆինքսը 4 500 տարի առաջ ստեղծել ոչ թե զրոյից, այլ բնական առանձնահատկության հիման վրա, որն արդեն զարմանալիորեն նման էր սֆինքսին, նշվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Physical Review Fluids ամսագրում։
Նոր հետազոտությունում Նյու Յորքի համալսարանի մասնագետները ենթադրել են, որ յարդանգը՝ քամուց ուռչող լեռնազանգվածը, կարող էր բնական կերպով վերածվել սֆինքսանման կառույցի։
Բայց եթե անգամ հին եգիպտացիները ստեղծել են Սֆինքսը ժայռաբեկորից, միեւնույն է, նրանք պետք է ստիպված լինեին մտածել այն բնորոշ գծերը, որոնք պահպանվել են մինչեւ մեր օրերը, կարծում են հետազոտողները։
Մասնագետները վերցրել են նմուշ փափուկ կավից եւ այն տեղադրել ջրային թունելում, որն արագ հոսք է ունեցել, դա պետք է նմանակեր հազարամյա էրոզիան։
«Մենք ցույց ենք տվել, որ էրոզիայի բնական գործընթացը իսկապես կարող էր ձեւավորել պառկած առյուծի նմանվող ձեւը»,- Live Science-ին ասել է հետազոտության ավագ հեղինակ Լեյֆ Ռիսթրոֆը (Նյու Յորքի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ)։
Նա նախազգուշացրել է, սակայն, որ, չնայած Գիզայում նման բնական զանգվածի առկայությանը, մենք չգիտենք, թե արդյոք այն գոյություն ունեցել է իրականում։
Անգամ եթե նման բնական առանձնահատկությունը գոյություն ունեցել է, ինչպես նշել է Ռիսթրոֆը, հին եգիպտացիները, միունույն է, աշխատանքի զգալի ծավալ պետք է կատարած լինեին Սֆինքսը ստեղծելու համար։