Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնականը զոհվել է նռնակի պայթյունից իր իսկ ծննդյան օրը․ նռնակը նվերի տուփերից մեկի մեջ է եղել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևի մերձակայքում գտնվող Չայկի գյուղում նռնակի պայթյունից զոհվել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնականը՝ 39-ամյա Գենադի Չաստյակովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Զալուժնիի թելեգրամյան ալիքին հղումով։
«Այսօր ողբերգական հանգամանքներում՝ իր իսկ ծննդյան օրը, ընտանեկան շրջապատում մահացել է իմ օգնականն ու մտերիմ ընկերը՝ մայոր Գենադի Չաստյակովը։ Նվերներից մեկում գործարկվել է անհայտ պայթուցիկ սարք»,- գրել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը՝ հավելելով, որ միջադեպի պատճառներն ու հանգամանքները կպարզվեն դատաքննության ընթացքում։
Ավելին՝ այստեղ