Հայտնի է, թե Երեւանի որ փողոցներ է արգելվելու բեռնատարների մուտքը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է կիրառել սահմանափակումներ ծանր մեքենաների մուտքի մասով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:
«Ավելի հստակ, փոքր կենտրոնում Խանչյանից մինչեւ Սարյան, ինչպես նաեւ Գրիգոր Լուսավորիչից մինչեւ Կորյուն շրջանակում կարգելվի երթեւեկությունը առավելագույն 2,5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների համար: Դա տրանսպորտային միջոցի դատարկ քաշն է եւ առավելագույն բեռի զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել: Այդ երկու գործակիցների գումարը չպետք է գերազանցի 2,5 տոննան: Գրեթե բոլոր բեռնատարներն ընկնում են սրա տակ: Ժամային սահմանափակումը կկիրռվի առավոտյան ժամը 7-ից մինչեւ 21-ը: Նշված հատվածում թվով 40 փողոցներ ու պողոտաներ են»,- ասաց նա: