Apple-ը մեղադրել է Google-ին օգտատերերին լրտեսելու համար
Alternative opinionՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2013 թվականին Apple-ը մեղադրել է Google-ին Android սմարթֆոնների օգտատերերին լրտեսելու մեջ։ Այս մասին գրել է Android Authority-ն։
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է Apple-ի ներքին հաղորդակցությունը Google-ի դեմ հակամենաշնորհային դատավարության ընթացքում: Ընկերության փոխնախագահ Էդդի Քյուի կողմից Apple-ի գործադիր տնօրեն Թիմ ՔուՔին ուղարկված պրեզենտացիայում թոփ մենեջերն Android սմարթֆոններն անվանել է «հսկայական հետևող սարքեր»: Նամակը թվագրված է 2013 թվականով։
Քյուն նաև Թիմ Քուքին ասել է, որ Apple-ն ավելի լավ է մոտեցում ունի գաղտնիության հարցով, քան Google-ը:
Էդդի Քյուն բացատրել է, որ Apple-ը հասանելի է դառնում օգտատերերի տվյալներին միայն անհրաժեշտության դեպքում, մինչդեռ Google-ը մշտապես տեղեկատվություն է հավաքում օգտատիրոջ հաշվից: Նա որպես օրինակ նշել է Google-ի ձայնային օգնականը, որը կապված է օգտատիրոջ հաշվի հետ։ Siri Assistant-ը չի ստանում սպառողների տվյալներ Apple-ի այլ ծառայություններից։
Android Authority-ի լրագրողները նշել են, որ 2016 թվականի՝ Google-ի ներքին նամակագրության մեջ նշվում է, որ Apple-ը ցանկանում է կիսվել օգտատերերի տվյալներով։
Նշվում է, որ Google-ը Apple-ի սարքերում հիմնական որոնողական համակարգն է, որի համար ամերիկյան ՏՏ հսկան Apple-ին տարեկան վճարում է 18-ից 20 միլիարդ դոլար։
Սեպտեմբերի վերջին Apple-ի ծառայությունների ավագ փոխնախագահ Էդդի Քյուն ասել էր, թե ինչու է Google-ը iPhone-ի լռելյայն որոնողական համակարգը: Ըստ նրա՝ Apple-ը Google-ին արժանի այլընտրանք չի տեսնում։