ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 200 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից՝ մամուլի համար արված հայտարարության տեքստում։
Նշվում է, որ Պետքարտուղարությունը սանկցիաներ է կիրառում ավելի քան 90 սուբյեկտների և անհատների դեմ, որոնք ներգրավված են պատժամիջոցներից խուսափելու մեջ, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր օգնում են ընդլայնել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու կարողությունը։
«Մեր այսօրվա քայլերն ուղղված են նաև Ռուսաստանի ապագա էներգետիկ հնարավորություններին. դրանք կսահմանափակեն Մոսկվայի հնարավորությունը՝ ապագա եկամուտներն իրենց ապակառուցողական նպատակներին ծառայեցնելու առումով։
Միևնույն ժամանակ, ֆինանսների նախարարությունը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում մի քանի ցանցերի նկատմամբ, որոնք օգտագործվում են Ռուսաստանի կողմից մեր գործող պատժամիջոցները շրջանցելու համար։ Բացի այդ, ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառում է առանցքային արտադրական և այլ ընկերություններին, որոնք աջակցում են Ռուսաստանի արդյունաբերական բազային, ինչպես նաև ռուսական ֆինանսական հաստատություններին: Առևտրի նախարարությունն իրավաբանական անձանց ցանկում ներառում է նաև տասներեք կազմակերպությունների:
Ավելին՝ այստեղ