Լավատեսական կանխատեսումներ արևային էներգիայի զարգացման առումով
EconoмицсՎերջին տասնամյակում արևային էլեկտրակայաններից ստացվող էլեկտրաէներգիայի արժեքը զգալիորեն նվազել է, 2010թ.-ից մինչև 2022 թվականը գրեթե 89 %-ով։
Արևային էներգիան օրվա և գիշերվա ընթացքում հավասարակշռելու համար ծայրահեղ անհրաժեշտ մարտկոցները նույնպես գնային հեղափոխության են ենթարկվել, նրանց արժեքը մոտ նույնքան էլ նվազել է 2008 թվականից 2022 թվականներին։ Այս իրադարձություները կրկին կարևոր հարց են առաջացնում. «Արդյոք մարդկությունը հասել է այն շրջադարձային կետին, երբ արևային էներգիան պատրաստ է դառնալ մոլորակում էլեկտրաէներգիայի արտադրության գերակա աղբյուր»։
Ըստ հետազոտողների՝ չափազանց խոստումնալից արդյունքներ են հնարավոր, արդեն այս դարակեսին արևային էներգիան կդառնա էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կեսից ավելին, այս կանխատեսումը զգալիորեն գերազանցում է ցանկացած նախկին կլանխատեսում։ 2022 թվականին «World Energy Outlook» միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսել էր, թե 2050 թվականին էներգիայի միայն 25 %-ը հնարավոր կլինի ստանալ արևից, սակայն նոր կանխատեսումները վկայում են, որ իրավիճակը շատ ավելի լավը կարող է լինել, ընդ որում նշվում է, որ արևային էլեկտրաէներգիայի արտադրության միջին արժեքը զգալիորեն նվազելու է։ 2020-ից մինչև 2050 թվականը արդեն 60 % –ով, նույնիսկ եթե հաշվի առնենք էներգիայի պահպանման պահանջարկի աճը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Սյունե Նասիբյան