«Ինձ միայն սա էր պակաս»․ Սիրուշո
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին.
Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Չեմ կարող թվարկել, թե քանի հայկական եկեղեցի եմ նկարահանել «Արմատ» հաղորդման մեջ, քանի տեսահոլովակ վանքերում, քանի անգամ եմ քահանաների օգնությամբ ավելի հասանելի դարձրել մեր եկեղեցու գաղափարախոսությունը։ Այդ թեմայով անգամ երգ ունեմ, որը կոչվում է «301», որում Աստվածաշնչից հատվածներ են հնչում։ Մի խոսքով, դժվար չէ կռահել՝ որ կրոնին ու հավատքին եմ դավանում))) Ու հերիք է դուրս գա ինչ-որ մեկի հիվանդ երևակայությամբ արված «Դոնիկի» վերլուծությունը, ու արագ սկսում են հավատալ հիմարությանը՝ մոռանալով այն ինչ տարիներ շարունակ սեփական աչքով են տեսել։ Ու գտնվում են մարդիկ, ովքեր մտածում են, որ գուցե «Դոնիկը» սատանիստական է։ Ինձ միայն սա էր պակաս))
«Դոնիկի» տեսահոլովակի մտահղացումը իմն է, իրականացրել ենք մեր թիմով։ Որևէ դրսից հատուկ մասնագետներ չեն աշխատել)) իմ պատկերացումներն են ու սերը մշակույթի հանդեպ))
Հ.գ. փաստորեն Լեդի Գագան պարզապես էսթետիկ տեսահոլովակ էր նկարահանել)))»։