Մեկնարկում է «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»:
Փառատոնն իրականացնում է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ՀՀ Արարատի մարզպետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցությամբ:
Փառատոնը նվիրված է տվյալ թատրոնի պետական կարգավիճակ ստանալու 90-ամյակին և թամանյանական շենքի կառուցման 80-ամյակին:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը:
Այնուհետև արտաշատյան բեմում հանդես կգա Երևանի Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Ն. Գրիգորյան):
Նշենք, որ փառատոնը կանցկացվի նոյեմբերի 1-7-ը:
Փառատոնի ծրագիրը կցվում է: