«Հիմք» աջակցման հիմնադրամ. «Մենք օգնում ենք ոտքի կանգնել»
Socity«Հիմք» հիմնադրամը ստեղծվել է 2023թ.-ի սեպտեմբեր ամսին՝ հիմքում ունենալով Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելու սկզբունքը։Հիմնադրամի նպատակն է ոչ միայն բավարարել առաջնային կարիքները, այլև օգնել արցախահայերին ոտքի կանգնել՝ հետագայում սեփական ապրուստն ու կարիքները իքնուրույն հոգալու նպատակով։Աջակցության ուղղությունները կփոփոխվեն և կընդլայնվեն՝ կախված զարգացումներից։
Հիմնադրամն իր գործունեության առաջինփուլում իրականացնում է՝
1․ առաջնային կարիքների գնահատում,
2․հումանիտար աջակցություն,
3․ հոգեբանական աջակցություն,
4․ զբաղվածության ապահովում։
Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները աջակցություն ստանալու նպատակով կարող են կապ հաստատել հիմնադրամի հետ՝ զանգահարելով+374 11 21 33 33 կամ +374 11 24 33 33 հեռախոսահամարներին։
Հիմնադրամի հեռախոսային կենտրոնում աշխատում են սեպտեմբերի 24-ից բռնի տեղահանված արցախահայերը, ովքեր կարձանագրեն արցախահայերի կարիքները։
Համագործակցության նպատակով «Հիմք» հիմնադարամին կարող են միանալ թե՛ ընկերություններ, թե՛անհատներ` զանգահարելով +374 44 79 17 00 հեռախոսահամարին կամ գրելով [email protected]էլ․հասցեին։
Հիմնադրամի գործունեությանը կարող եք հետևել հիմնադրամի պաշտոնական սոցիալական էջերում՝
Facebook՝ https://www.facebook.com/himqhimnadram
Instagram՝https://www.instagram.com/himqhimnadram/
Հիմնադրամը որդեգրել է թափանցիկ գործելաոճ և պարբերաբար կհրապարակի հաշվետվություն գործունեության, հավաքագրված գումարների տնօրինման ուղղությունների վերաբերյալ։