Իրանի ԶՈւ գեներալ Ռաշիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստորգետնյա բազա ունի Թել Ավիվում. Tasnim
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի զինվորականները ստորգետնյա բազա ունեն Թել Ավիվում, որտեղից ԱՄն Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչները համակարգում են Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին Tasnim իրանական գործակալության հարցազրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գեներալ Գոլյամ-Ալի Ռաշիդը, տեղեկացրել է Tasnim-ը։
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, ինչպես նաեւ ամերիկյան բանակի ցամաքային զորքերի եւ ռազմածովային ուժերի հրամանատարները այժմ գտնվում են Թել Ավիվի տակ գտնվող ստորգետնյա բազայում։ Նրանք համակարգում են իսրայելական ուժերի հրամանատարների գործողությունները Գազայի հատվածում գործողության ընթացքում»,- ասել է զինվորականը։
Ռաշիդի խոսքով՝ իրանական կողմի ունեցած տեղեկությունը «ավելորդ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ գործողությունները չեն համապատասխանում տարածաշրջանում հակամարտության տարածումը սահմանափակելու անհրաժեշտության հայտարարություններին»։