Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել
EconoмицсՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում սեպտեմբերի 23-ին ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) նախատեսված, բայց հետաձգված համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Նաև նշվում է, որ վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։
Կայքը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն, ֆինանսների նախարարություն, թե պետական բյուջեից որքա՞ն գումար է փոխանցվել Սնուփ Դոգի համերգի համար և համերգի հետաձգման պատճառով վերադարձվե՞լ է գումարը բյուջե։ Կառավարությունը հարցումը հասցեագրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուփ Դոգի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել ու չի վերադարձնի։