Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մախաչկալայի օդանավակայանը նորից բաց է լիարժեք աշխատանքի համար, տեղեկացրել է «Ռոսավիացիան» Թելեգրամում։
«Ույթաշ» օդանավակայանը վերսկսել է օդանավերի ընդունումն ու բացթողնումը հոկտեմբերի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 14.00-ից»,- նշվել է գերատեսչության հրապարակման մեջ։
«Ռոսավիացիայում» նշել են, որ «Ազիմուտ» եւ Red Wings ավիաընկերությունների չվերթները Թել Ավիվից Միներալնիե վոդի եւ Մախաչկալա ժամանակավորապես կիրականացվեն ռուսական այլ քաղաքներից։
Կիրակի Մախաչկալայում տեղի բնակիչները ներխուժել են օդանավակայանի թռիչքուղի Թել Ավիվի չվերթի ժամանումից հետո։ Տեղեկացվել էր, որ նրանք փնտրել են Իսրայելի քաղաքացիների, ինչպես նաեւ ստուգել տարածքից դուրս եկող մեքենաները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՆԳՆ-ում հայտարարել են զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործի հարուցման մասին։ Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ օդանավակայանի իրադարձությունների ժամանակ տուժել է ավելի քան 20 մարդ, ինչպես ուժայիններ, այնպես էլ քաղաքացիական անձինք. ավելի քան տասը թեթեւ վնասվածքներ է ստացել, տասը հայտնվել է հիվանդանոցում, երկուսը ծայրահեղ ծանր վիճակում է։