Մահացածները մայր եւ որդի էին, գյուղի անասնաբույժն էր․ մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով ուղևորներից երկուսը մահացել էին :hraparak.am-ի տեղեկություններով՝ մահացածները մայր եւ որդի են: Տուժածների հարազատներից hraparak.am-ին պատմեցին, որ ավտոմեքենայում եղել են նաև մահացածի կինը, երկու որդիները, որոնք բարեբախտաբար փրկվել են: Ընտանիքը Շիրակի մարզի Ազատան համայնքից է, ընտանիքի հայրը՝ ավտովթարի 45-ամյա զոհը համայնքի անասնաբույժն էր, որին բոլորն էին հարգում ու սիրում, որդիներից մեկն այս պահին ծառայության մեջ է, հարազատների խոսքերով՝ սպասում են նրան, որպեսզի կարողանա գալ եւ վերջին հրաժեշտը տա տատիկին եւ հորը:
Մեզ պատմեցին նաև, որ դեպքի օրը ընտանիքը հարսանիքի է մասնակցել, ավելին՝ հարսանքավորներ են եղել, եւ հաշվի առնելով, որ հնարավոր է վերադարձին փոքր-ինչ գինովցած լինեն, նախապես տաքսի են պատվիրել, եւ ըստ վերջին տվյալների վարորդի վիճակը բավականին ծանր է:
Ավելին՝ այստեղ