Ի՞նչ արդյունքներ են գրանցել հայ պատանի շախմատիստները՝ Եգիպտոսում անցկացված 8-12 տարեկանների աշխարհի առաջնությունում
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտվել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ պատանիների գրանցած արդյունքները․
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Վաչե Քոչարյանը և Արման Հարությունյանը 11 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ համապատասխանաբար զբաղեցնելով 8-րդ և 9-րդ հորիզոնականները: Այս խմբում մասնակցել է նաև Բենիամին Գասպարյանը, ով վաստակել է 5.5 միավոր: Արման Հարությունյանն իր վարկանիշը բարելավել է 151 կետով, Բենիամին Գասպարյանը՝ 100 կետով:
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Ստեփանյանը վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ 86 կետով բարելավելով իր վարկանիշը: Այս խմբում մասնակցել է նաև Մովսես Միլիտոնյանը, ով վաստակել է 6 միավոր: Նա իր վարկանիշը բարելավել է 52 կետով:
Մինչև 8 տարեկան պատանիմերի խմբում Դավիթ Մելքոնյանը վաստակել է 6.5 միավոր և 150 կետով բարելավել է իր վարկանիշը: Այս խմբում մասնակցել են նաև Արմեն Վարդանյանը և Աշոտ Ավետիսյանը: Արմեն Վարդանյանը վաստակել է 6 միավոր: Աշոտ Ավետիսյանը վաստակել է 5 միավոր և իր վարկանիշը բարելավել է 51 կետով:
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Անի Նահապետյանը վաստակել է 5.5 միավոր:
Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը վաստակել է 5.5 միավոր: Այս խմբում մասնակցել է նաև Անգելինա Ասատրյանը, ով վաստակել է 5 միավոր:
Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 6 միավոր: