Իսրայելը սահմանամերձ շրջաններից տարհանել է 125 հազար մարդու
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 7-ին Պաղեստինի հետ հակամարտության սրացումից ի վեր Իսրայելի սահմանամերձ շրջաններում մոտ 125 հազար խաղաղ բնակիչներ տարհանվել են իրենց տներից։ Այս մասին գրում է The Jerusalem Post թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հրատարակությունը մեջբերում է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության ղեկավար Յորամ Լարեդոյին, ով նշել է, որ իշխանությունները խորհուրդ են տալիս տարհանվածներին հյուրանոցներում մնալ մինչև այս տարվա վերջ։
«Մենք աշխատում ենք կառավարության որոշումը կյանքի կոչելու և անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու ուղղությամբ»,- ասել է նա։
Պաշտոնյան հավելել է նաև, որ երկրի հյուսիսային և հարավային շրջաններից խաղաղ բնակիչները պետության հաշվին տեղափոխվել են հյուրանոցներ և հյուրասենյակներ։