Սպանություն Պապինո գյուղում. մահակով խփել էր հասակակից Կառլեն Վարդանյանի գլխին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները հետախուզվողին հայտնաբերելու նպատակով համագործակցեցին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Բավրայի սահմանային անցակետում ձերբակալվեց և Աշոցքի բաժին տեղափոխվեց Գյումրիում հաշվառված 43-ամյա մի տղամարդ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականին, ՌԴ Կալուգայի մարզի Պապինո գյուղում, ազգությամբ հայերի միջև ծագած վեճի հետևանքով: Լինելով բռնցքամարտիկ` այն ժամանակ դեռևս 33-ամյա տղամարդն օգտագործել էր մասնագիտական հմտությունները, նաև մահակով խփել էր հասակակից Կառլեն Վարդանյանի գլխին: Ստացած վնասվածքներից Վարդանյանը մահացել էր:
Ռուսաստանի Դաշնության իրավապահները բացահայտել էին հանցագործությունը, 43-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն դատավարության ընթացքում նա դիմել էր փախուստի: Այս տարվա փետրվարի 1-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, խափանման միջոցը` կալանք:
43-ամյա հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետխուզում նախաձեռնողը: