Պորտուգալիայում սատկել է աշխարհի ամենաերկարակյաց շունը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալայում սատկել է աշխարհի ամենաերկարակյաց շունը. կենդանին 31 տարեկան 165 օրական էր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բոբի մականունով Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել 2023 թվականի փետրվարին, երբ 30 տարեկան 266 օրական էր:
Ավելի վաղ Բոբիի տերը պատմել էր, որ կենդանին կարողացել է այդքան երկար ապրել, քանի որ ապրել է քաղաքից հեռու հանգիստ, խաղաղ միջավայրում: Նա հավելել է, որ Բոբիին միշտ կերակրել է այն ամենով, ինչ ինքն է կերել, և երբեք կենդանուն վզկապ չի հագցրել։