Շուրջ 2,6 մլրդ դոլար է դուրս եկել Հայաստանից
Econoмицс8 ամսում Հայաստանից ավելի քան 2 մլրդ 586 մլն դոլար է դուրս եկել։ Սրանք ֆիզիկական անձանց միջոցով զուտ բանկային համակարգով դուրս եկած գումարներն են, որոնք այս տարի կտրուկ ավելացել են. ութ ամսում ավելի քան 73 տոկոսով։
Գրեթե 1,1 միլիարդով ավելի շատ գումար է գնացել Հայաստանից, քան անցած տարի։
Անցած տարվա 8 ամսում դուրս էր եկել 1 մլրդ 489 մլն դոլար, այս տարի՝ 2 մլրդ 586 մլն դոլար։
Դուրս գնացած գումարների գերակշիռ մասը, իհարկե, զուտ առևտրային փոխանցումներն են։ Դրանք հիմնականում այն գումարներն են, որոնք ուղղված են եղել ներմուծում-վերարտահանումների ֆինանսավորմանը։
Թեև ոչ առևտրային նպատակով Հայաստանից գնացած գումարները ևս ավելացել են։
Դրանք կազմել են ավելի քան 287 մլն դոլար։ Նախորդ տարվանից գրեթե 23 մլն դոլարով շատ գումարներ են Հայաստանից հանել քաղաքացիները՝ անձնական շարժառիթներով։
Այս գումարները չեն ուղղվել առևտրի ֆինանսավորմանը, բայց ինչ-ինչ նպատակներով գնացել են երկրից։ Նման դեպքերում, ընդունված է ասել, դուրս են տարվել։
Ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակներով փոխանցված գումարների մեծ մասը գնացել են Ռուսաստան. 287 մլն դոլարից՝ գրեթե 111 մլն դոլարը։ Շուրջ 47 միլիոն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։
Մյուս երկրներ տեղափոխված գումարները համեմատաբար ավելի փոքր են։
Ավելին՝այստեղ