ԱՄՆ-ն այնքան աջակցություն կտրամադրի, որքան անհրաժեշտ է հաղթանակի համար. Զելենսկի
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի հաղթանակի համար այնքան աջակցություն կլինի, որքան անհրաժեշտ է։ Այս մասին հոկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ինչպես միշտ, բովանդակալից զրույցը դաշնակցային էր: Ես երախտապարտ եմ նախագահ Բայդենին, Կոնգրեսին՝ երկու կողմերին, և ամբողջ Ամերիկայի ժողովրդին իրենց հզոր օգնության և առաջնորդության համար, որն օգնում է միավորել աշխարհը՝ պաշտպանելու կյանքը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը», - ասել է Ուկրաինայի նախագահը տեսաուղերձում։
Նա ընդգծել է, որ ուկրաինացիները գիտեն, թե որքան կարևոր է ուժեղ միասնությունը ահաբեկչությունից և ագրեսիայից պաշտպանվելու համար։