Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 4 մասնակից է ձերբակալվել. ՆԳՆ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներից 4-ը ձերբակալվել են։ Sputnik Արմենիային ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նրանք ձերբակալվել են ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով։
«4 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին»,- հայտնում են ոստիկանությունից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանիգրասենյակից էլ հայտնում են, որ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ:
ՄԻՊ-ը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից: