Տարածաշրջանը վառոդով տակառի վիճակում է. Իրանի ԱԳ նախարար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ տարածաշրջանը գտնվում է վառոդով տակառի վիճակում, և կա պայթյունի և իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու հավանականություն, հայտնում է IRNA-ն։
Աբդոլլահյանն այս մասին լրագրողներին ասել է Ջիդդայից մեկնելուց առաջ․ նա քննարկել Իսլամական համագործակցության կոմիտեի արտահերթ նիստի անցկացումը և օկուպացված տարածքներում վերջին զարգացումները:
«Վերջին հանդիպմանը ներկա բոլոր արտգործնախարարները համակարծիք են եղել Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակչության դեմ սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության շուրջ»,- ասել է նա։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ բոլորը միակարծիք են, որ «քաղաքական ակտիվիստները չպետք է անտարբեր լինեն խաղաղ բնակչության, կանանց և երեխաների սպանությունների նկատմամբ և պետք է քայլեր ձեռնարկեն»։
Ավելին՝ այստեղ