Մեր ընտանիքը, որպես խոչընդոտ տեսնելով, փորձում են ամեն կերպ փակված ու հեռու պահել․ Սիրուշո
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամուսնու՝ Լևոն Քորայանի կալանքի ևս երկու ամսով երկարաձգմանը․
«Լևոնին բոլորի աչքի առջև խեղդելով ու հարվածելով բերման ենթարկեցին՝ Արցախի համար ցույցին մասնակցելու համար։ Հետո ասացին, որ իրականում բոլորը սխալ են տեսել, այդ Լևոնն է ոստիկաններին ծեծել, ու քանի որ ծեծել է ՝ պետք է մեկ ամսով կալանավորել։ Բացարձակ արհամարհելով այն, որ ողջ հանրությունը դիտել է տեսանյութը և պարզ տեսել, որ տեղի է ունեցել հակառակը։
Երեկ որոշում կայացրեցին Լևոնի կալանավորումն երկարացնել ևս երկու ամսով. եթե կա մեկն, ով կարող է բացատրել, թե ինչ հիմքով ու ինչի համար, խնդրում եմ՝ բացատրեք։
Երբ անօրինական ձևով արագ կալանավորեցին Լևոնին, հասկացանք, որ Արցախ հանձնելու հարց ունեին, ու մեր ընտանիքը, ինչպես միշտ, որպես խոչընդոտ տեսնելով, փորձում են ամեն կերպ փակված ու հեռու պահել։
Հիմա ինչո՞ւ են երկարացնում։ Ի՞նչ նպատակ սա ունի։ Թե՞ ընդամենը անձնական վրեժխնդրություն է։
Շարունակությունն՝ այստեղ