Նոր տվյալներ․ ԼՂ-ից տեղահանված քանի մարդ է լքել ՀՀ-ն
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք ամեն ինչ անում ենք ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինի վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Ես կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան»։ Այս մասին կառավարության հերթական նսիտում քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ավելի քան 100 մլն դոլարի հատկացում ենք արել, տարբեր ծրագրեր ենք անելու, բայց միջնաժամկետում մեր ծրագրերը ոչ թե լինելու են առանձին, այլ նույն չափով հասանելի լինեն թե ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, թե Հայաստանի այլ քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը։
«Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 մարդ դուրս է եկել Հայաստանից»,- ասաց Փաշինյանը՝ առաջ քաշելով վարկած, թե արցախցիները գուցե արտերկրում ապրող հարազատներին տեսնելու համար են լքել ՀՀ-ն։