Երկրաշարժերից տուժած Աֆղանստանը վերականգնելու համար անհրաժեշտ է ավելի քան 93 միլիոն դոլար. ՄԱԿ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերին Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 1500 մարդ, մոտ 2000-ը՝ վիրավորվել: Հայտնել է Միավորված ազգերի կազմակերպությունը:
Երկրաշարժից տարբեր աստիճանի տուժել է ավելի քան 43 հազար մարդ, ավերվել է ավելի քան 3330 տուն:
Կազմակերպության հաշվարկներով՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է 93,6 մլն դոլար, որից դոնորներն ու հիմնադրամներն արդեն համաձայնել են տրամադրել 15,5 և 10 մլն դոլար։
Աֆղանստանում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգողի պաշտոնակատար Դանիել Էնդրեսը հայտնել է, որ զգալի վնաս է հասցվել ջրամատակարարման համակարգերին և հորերին: Ավերված շենքերից բեկորների և փլատակների մեծ կուտակումները կարող են հանգեցնել ջրի աղտոտման և հիվանդությունների բռնկման, ասաց նա:
Նա նշել է, որ գիշերը երկրում արդեն ցուրտ է լինում, սակայն մարդիկ, որոնց տները վնասված են, քնում են փողոցներում՝ վախենալով, որ շենքերը կփլվեն։
Հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմուտքում 6,3 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Առաջին օրը երկրաշարժից հիմնական վնասը կրել են Հերաթ նահանգի չորս գյուղեր։ Հոկտեմբերի 11-ին երկրում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժն է գրանցվել։