«Որակի նշան». Նարեկ Նալբանդյանը նոր նշաձողեր է սահմանում
SocityՀայաստանի ապագան գիտելիքահեն տնտեսությունն է, և այդ գործում իրենց դերն ունեն եռանդուն և նոր ընկերությունները, որոնք բազմապրոֆիլ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը հիմնադրվել է 2002թ., միակ հիմնադիրն ու տնօրենը Նարեկ Նալբանդյանն է։ Ընկերության նպատակն է ստեղծել արժեքներ, որոնք կնպաստեն ինչպես ժողովրդի բարեկեցեությանը, այնպես էլ ՀՀ տնտեսության զարգացմանն ու ավելի ամուր հիմնաքար կհանդիսանանա հզոր և զարգացած պետություն ունենալու համար։
«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ին է պատկանում «Նալբանդյան ալյուրը»՝ ստացված բարձրակարգ ցորենից և առանց հավելանյութերի: Ալյուրի արտադրության գործարանները գտնվում են Մասիսի և Տափերականի տարածաշրջաններում։ Շիրակի մարզի սահմանամերձ Բայանդուր համայնքում գործում է ընկերությանը պատկանող Շիրակ թռչնաֆաբրիկա-ն` «ՇԻՐԱԿ ՁՈՒ» ապրանքանիշով։ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գործում է բնական աղբյուրի ջրի և լիմոնադի շշալցման գործարանը, Չարենցավանում է գործում ընկերության սպիրտի արտադրության և օղու շշալցման գործարանը, որը պրեմիում դասի օղիներ է արտադրում։ Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնող, 200-ից ավելի բեռնատարներով համալրված պարկը բեռնափոխադրումներ է իրականացնում Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ և հակառակ ուղղությամբ։ Եղվարդ քաղաքում գործող «Trucks Service»-ը Հայաստանում գործող ամենամեծ տեխ սպասարկող համալիրն է, նախատեսված՝ բեռնատարների, կցորդների, կիսակցորդների, ավտոբուսների, թեթև բեռնատար մեքենաների և թամբային քարշակների տեխսպասարկման համար։
Ընկերության գործունեության ոլորտներից է նաև լիառացիոն համակցված կերերի արտադրությունը։ Կառուցվել է տարածաշրջանում նմանը չունեցող, ժամանակակից սարքավորումներով համալրված, 1 ժամում 20 տոննա արտադրողականությամբ գերհզոր գործարան, որտեղ Nalbandyan Agro/Նալբանդյան Ագրո ապրանքանիշով, արտադրվում են համակցված կերեր բոլոր տեսակի կենդանիների համար, ինչպես նաև կերերի (կոնցենտրատների) լայն տեսականի:
Ընկերությունը զբաղվում է նաև ցեմենտի մեծածախ վաճառքով և դիստրիբյուցիայով, տրանսպորտային պարկը համալրված է 50-ից ավելի ցեմենտատարներով, մատակարարվում է բարձրորակ ցեմենտ։ Տուրիզմի և հյուրընկալության ոլորտում էլ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ը լուրջ գործունեություն է ծավալում, Eighty Eight հյուրանոցային համալիրների ցանցը գործում է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում` անմիջապես Սևանա լճի ափին, Ծաղկաձորում, Արգել, Արզնի համայնքներում, հետագայում կառուցելու են Երևանում և այլ հանգստավայրերում։
Սևանա լճի ափին «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ն իրականացնում է հանրային երեք լողափերի կառավարում և սպասարկում, կատարվել են խոշոր ֆինանսական ներդրումներ, այդ լողափերում մի շարք անվճար ծառայություններ են մատուցվում։ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ը նաև մարմնամարզության ֆեդերացիայի և համահայկական խաղերի գլխավոր հովանավորն է։