Գեղարքունիքում 25-ամյա վարորդը Mercedes-ով հարվածել է շանն ու բախվել երկաթե արգելապատնեշին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 25-ամյա Գարիկ Խ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86 կմ հատվածում հարվածել է շանը, կորցրել ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշներին: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Լիլիթ Պ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: