ՄԱԿ-ում կոչ են արել պաշտպանել «ԼՂ-ում մնացած էթնիկ հայերի իրավունքները»
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում և Ադրբեջանում առկա իրավիճակի վերաբեյալ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն ընդգծել է իր մտահոգությունը Հարավային Կովկասում առկա իրավիճակի կապակցությամբ, ուր հաշված օրերի ընթացքում ավելի 100 600 մարդ, ներառյալ՝ 30 հազար երեխաներ փախստական են դարձել՝ գաղթելով Հայաստան։
«Կոչ եմ անում գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու շրջանում մնացած և [շրջանից] հեռացած էթնիկ հայ բնակչության պաշտպանությունն ու իրավունքները, ներառյալ՝ շրջան վերադառնալու [նրանց] իրավունքը, որը պետք է առաջնահերթ լինի»,- ասել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Հատուկ խորհրդական Նդերիտուն հիշեցրել է Ադրբեջանի կողմից արված հավաստիացումները՝ պաշտպանել էթնիկ հայ բնակչությանը և ապահովել նրանց իրավունքները: Նա ողջունել է շրջան այցելելու ՄԱԿ-ի առաքելությանը տրված թույլտվությունը, որը, ինչպես հայտնի է, կոչված էր գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։
Միևնույն ժամանակ, Նդերիտուն ընդգծել է, որ առաքելության մուտքը պետք է թույլատրվի՝ շրջանում մարդու իրավունքներին վերաբերող իրավիճակի ամբողջական գնահատականի համար, և որ պարզ լինի, թե արդյոք ակտիվ ջանքեր են գործադրվում երաշխավորելու՝ էթնիկ հայ բնակչության անվտանգությունը՝ նրանց, ովքեր շրջանում են, և նրանց, ովքեր ցանկանում են օգտվել վերադառնալու իրենց իրավունքից։
«Այդ դրական քայլերը պետք է շարունակվեն, այդ թվում՝ թույլատրելով մարդասիրական [առաքելության] ամբողջական մուտքը, ինչպես նաև թույլատրելով մուտք գործել՝ տեղում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին անկախ գնահատման կազմելու համար»,- ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը։
«Հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը քայլեր ձեռնարկել՝ այս ուղղությամբ համապարփակ ծրագիր մշակելու համար, որը կներառի փախստականների վերադարձի իրավունքի ապահովման միջոցները, կոնկրետ քայլեր՝ փոքրամասնությունների իրավունքների և պաշտպանության ապահովման համար, ինչը մարդու իրավունքների մասին միջազգային նորմի հիմնաքարն է»,- շարունակել է նա։
Ալիս Վաիրիմու Նդերիտուն ընդգծել է բռնություններին վերաբերող մեղադրանքները, ներառյալ՝ քաղաքացիական անձանց զոհվելու դեպքերն ամբողջությամբ հետաքննելու անհրաժեշտությունը։
Նդերիտուն կրկնել է երկխոսությունն ակտիվացնելու կոչը՝ կանխելու ռազմական սրացումները և ճանապարհ հարթելու տարածաշրջանում կայուն խաղաղության համար։
«Տևական ժամանակ է տարածաշրջանը բռնությունների ականտեսն է, ինչը կործանարար ազդեցություն է ունեցել խաղաղ բնակիչության վրա։ Պահպանվում է դաժան հանցագործությունների վտանգը։ Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են ունենալ բռնությունից և վախից զերծ ապագա: Սա պահանջում է կոնկրետ գործողություններ՝ ապահվելու կայուն խաղաղություն, ինչպես նաև հաղթահարելու առկա խորը սպիները, անվստահությունն ու պառակտումը համայնքների միջև»,- եզրափակել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը: