Հայաստանը գնաց հակառակ ճանապարհով. ձայնը շուտով կլսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանն անում է ամեն ինչ, որպեսզի տուրիստական առաջիկա սեզոնին կազմուպատրաստ լինի ծովափնյա հանգստի համար, մանավանդ որ անցած տարի ռուսական ինքնաթիռների թռիչքների չեղարկումից շատ տուժեց։ Ի հակառակ դրան, Հայաստանը բոլորովին հակառակ ճամփով է գնում՝ կորոնավիրուսի վերահսկելիությունը դարձնում է գրեթե անհնարին, ինչի ձայնը շուտով կլսվի»,- մեզ հետ զրույցում ասաց ոլորտի պատասխանատուն:
Ինչո՞ւ այդպես եղավ։ «Ոչ կոմպետենտ մարդիկ են կազմակերպչական աշխատանքներում, աջ ձեռքը բացարձակ չգիտի` ինչ է անում ձախը։ Ամենահասարակ օրինակը. հյուրանոցներին` «Իմպերիալ», «Ռեժինե», «Նաիրի», «Ռամադա»՝ մնացյալ, գումար չեն փոխանցել, սկզբում սիմվոլիկ գումար են տվել, մինչ այժմ որեւէ դրամ չեն փոխանցել, էլ չեմ ասում, որ «Կարաս» ընկերությանը սննդի համար միլիոններ են պարտք»: