Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Flentrop» երգեհոնը կհիմնանորոգվի. Դրա համար հատկացվել է 31 մլն դրամ
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն հոկտեմբերի 5-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 31 մլն դրամ հատկացնել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի դահլիճում տեղադրված հոլանդական «Flentrop» երգեհոնի հիմնանորոգման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ երգեհոնը համարվում է Երևանում գործող միակ ակտիվորեն օգտագործվող երգեհոնը: Այն տեղադրվել է 1979 թվականին և բացարձակապես եզակի է նախկին ԽՍՀՄ տարածքում: Տասնամյակներ շարունակ ծառայող գործիքը երբևէ չի հիմնանորոգվել:
«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի դահլիճում մշտապես անցկացվում են երգեհոնային երաժշտության երեկոներ՝ ամբողջ աշխարհից ժամանած հանրահայտ երգեհոնահարների մասնակցությամբ, իսկ 2023 թվականին առաջին անգամ մեծ հաջողությամբ իրականացվել է երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը:
Երգեհոնի գործարանային վիճակը վերականգնելու համար իրականացվել է հոլանդական «Flentrop» Orgelbouw B.V. գործարանի մասնագետի այց Երևան, որի արդյունքում հստակեցվել են անհրաժեշտ հիմնանորոգման աշխատանքների ամբողջական ծավալը և արժեքը: