Բաքուն ու Թեհրանը Ադրբեջանը և Իրանը միացնող կամուրջ են կառուցում Արաքս գետի վրա
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կովսականի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Այս մասին հայտնում է Ազատությունը՝ հղում անելով «Թուրան» գործակալությանը։
Նշվում է, որ նախագիծն իրականացվում է երկու երկրների պետական միջոցներով։ Կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ հիմնարկեքի արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտոնյաներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։