Արևային էներգետիկան աճել է, մյուսները՝ նվազել
EconoмицсԷլեկտրաէներգիայի սպառման համաշխարհային պահանջարկն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 0,4 %-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այդ մասին վկայում են «Էմբեր» էներգետիկ վերլուծական կենտրոնի տվյալները, որոնք համադրել են աշխարհի 78 երկրների ցուցանիշները, ընդ որում նշված աճը զգալիորեն ցածր է վերջին 10 տարվա միջին պատմական ցուցանիշից, որը տարեկան կազմել է 2,6 %։
Էլեկտրաէներգիայի սպառման համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի նվազումը կապված է առաջին հերթին Եվրամիության որոշ խոշոր տնտեսություններում պահանջարկի նվազման հետ, ընդ որում քամու և արևային էներգիայի բաժինն այս տարվա հունվար-հունիս ամիսներին ռեկորդային է եղել։
Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի 14,3 %-ը ստացվել է էներգիայի վերականգնվող աղբյուրներից։ 2022 թվականին այդ ցուցանիշը զգալի ցածր էր՝ 12,8 %։ Քամու էներգիայի բաժինը էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության մեջ կազմել է 8,75 %, իսկ արևային էներգիայինն աճել է մինչև 5,52 %-ի։ Այս կերպ քամու և արևային էներգիան դարձել է էլեկտրաէներգիայի այն երկու աղբյուրները, որոնք ավելացրել են իրենց չափաբաժինը և միակ դրական աճն են ցուցաբերել։ Ածխի և ջրի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման ծավալները զգալիորեն նվազել են ողջ աշխարհում։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Մանե Անանյան