«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ
SocityՀարգելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն և ակնածանքով շնորհավորում եմ Ձեր տոնը. Հավերժ խոնարհումի արժանի մասնագիտություն, ինչ կմնար մարդկությանը, եթե չլինեին դպրոցներ, ուսուցիչներ...
Այս դժվարին ժամանակներում Դուք հանդիսանում եք դաստիարակող, օգնական, սատարող, Ձեր նվիրումի շնորհիվ է, որ ցանկացած դժվարություն դառնում է հաղթահարելի:
Շնորհակալ ենք յուրաքանչյուր ուսուցչի, աշխարհի ամենաբարդ աշխատանքի՝ պիտանի, գիտակ մարդ ձևավորելու համար: Կրկնակի բարդ է այս խառը օրերում Հայ մարդ, անձնվեր հայրենասեր դաստիարակելն ու կրթելը: Այժմ, առավել քան երբևէ ձեր ուսերին է դրված հայեցի դաստիարակության պահպանումը, անմնացորդ հայրենասերի, իշահ պետության գործող անհատի ձևավորումը, արժանապատվության վերականգնումը:
Մաղթում եմ ձեզ լավատեսություն, ուժ ու կորով խաղաղ երկնքի ներքո ձեր գործունեությունը շարունակելու համար: