Ալյուրն արդեն թանկացել է. առաջիկայում ՌԴ-ից ներմուծվող ցանկացած ապրանք կթանկանա
EconoмицсՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ի տեղեկություններով, հաց թխելու համար նախատեսված ալյուրը երեկվա դրությամբ թանկացել է:
Մեզ հետ զրույցում հացի փռի սեփականատերերից մեկը նշեց, որ 50 կգ պարկի մեջ մինչև 1200 դրամ գինը բարձրացել է, գինը պայմանավորված է ալյուրի սորտի հետ: Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահի դրությամբ հացի գինը դեռ չեն թանկացնի, սակայն եթե ավելի թանկանա՝ պարզ է, որ երկար այսօրվա գինը պահել չեն կարողանա:
MediaHub-ը կապ հաստատեց գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ, ով վերլուծեց թանկացումների պատճառները և ներկայացրեց հնարավոր հետևանքները։
«Պարկով ալյուրի գինը ավելացել է 3000 դրամով։ Որոշ ժամանակ առաջ Ռուսաստանում մաքսազերծման գործընթացն արվում էր Լարսում և ավարտվում էր հենց այնտեղ, սակայն հիմա օրենք են փոխել և վերջին երկու օրվա ընթացքում ամեն մեկն առանձին պետք է մաքսազերծվի, ինչի պատճառով բեռնատարները մոտ 2 օր ավել են մնում»,- ասաց նա:
Շարունակելով իր խոսքը մեր զրուցակիցը նշեց, որ այս ամենի հետ մեկտեղ բարձրացել են նաև բեռնափոխադրման գները, իսկ ռուբլու գինը 3,8 դրամից հասել է 4,3-ի։ Պետք է հաշվի առնել նաև, ասաց Մնացականյանը, որ այս իրադարձություններից մի քանիսը կանխատեսելի էին, քանի որ բերքահավաքի ժամանակաշրջանն արդեն ավարտվել է։
«Բեռնափոխադրման գների բարձրացման հետևանքով մոտ ժամանակներում պետք է սպասել Ռուսաստանից ներմուծվող հացահատիկի, ալյուրի, ձեթի և ցանկացած պարենային կամ ոչ պարենային ապրանքների թանկացման»,- շեշտեց Մնացականյանը։
Անդրադառնալով Լարսի անցակետին վերջին օրերին առկա խնդիրներին, գյուղ ոլորտի փորձագետը կանխատեսեց, որ նախորդ տարվա նման կիլոմետրերով հերթեր են գոյանալու և գները միանշանակ կտրուկ կբարձրանան։ Օրինակ՝ նախորդ տարի ցորենը դարձել էր 220 դրամ, իսկ այս տարի 80 դրամ է։
Հիշեցնենք ՝ դեռ օրեր առաջ MediaHub-ը գրել էր հայկական կոնյակի հետ կապված սահմանափակումների մասին:
Մասնավորապես, կոնյակ արտադրող ընկերություններից մեկից մեզ հայտնել էին, որ «Магнит» սուպերմարկետների ցանցը հրաժարվել է իրենցից կոնյակ մատակարարել՝ «по политическим соображениям»: Օրերս էլ հայտնի դարձավ, որ Լարսում հայկական կոնյակ արտահանող բեռնատարների հերթ է գոյացել, քանի որ ռուսական կողմը որոշել է ապրանքն ուղարկել փորձաքննության: Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, իրավիճակը գնալով էլ ավելի կվատանա, և ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը առաջին տուժողներն են:
Մարիա Զարգարյան