Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության օրն է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է, օր, որը ստեղծված է մարդկանց ուշադրությունը գրավելու Երկիր մոլորակի մնացած բնակիչների խնդիրների վրա։
Նշել այս օրը որոշված էր Ֆլորենցիայում (Իտալիա), 1931 թվականին, այնտեղ անցկացվող բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական ընտրված չէր։ Հոկտեմբերի 4-ը Ասիզյան Ֆրանցիսկի հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)՝ կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի։ Ասսիզյան Ֆրանցիսկը կաթոլիկների մոտ համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները և կանգ առան հենց այս օրվա վրա։
Այսպիսի օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհով մեկ և 2008 թվականին այս ամսաթվին նվիրված տարաբնույթ միջոցառումները անցկացվեցին արդեն 66 երկրում։