Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացումը, որի օգտին քվեարկեց Հայաստանի խորհրդարանը, ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ և ցանկացած պետության համար նշանակում է իրավական ինքնիշխանության կորուստ։ Նման կարծիք է հայտնել Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
«Ցավոք, Հայաստանը, այնուամենայնիվ, գնաց Ռուսաստանի հանդեպ այս ակնհայտ ոչ բարեկամական քայլին: Հայաստանի խորհրդարանում չկային ուժեր, որոնք կկարողանային կասեցնել «Հաագայի թեմիսի» կողմից այս երկրի օրինական ստրկացման գործընթացը»,- գրել է Կոսաչովը տելեգրամյան իր ալիքում։
Ավելին` այստեղ