ԱՄՆ-ն պետք է զենք տրամադրի Հայաստանին. Բրեդ Շերման
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը պետք է Հայաստանին զենք տրամադրի. Այս մասին իր X միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։
«Հիմա մենք պետք է զինենք Հայաստանը համապատասխան պաշտպանական զենքով՝ ներխուժումը կանխելու համար: Անիմաստ է ասել, որ Ուկրաինան չպետք է տարածք կորցնի զինված ագրեսիայի արդյունքում, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ ազգային շահերի մեջ չի մտնում։ Մենք պետք է ավելի շատ զինեինք Ուկրաինան մինչև 2014 թվականի ներխուժումը, ինչպես ես կոչ էի անում տասը տարի առաջ»: