Հոկտեմբերի 1-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը․ ի՞նչ են հուշում աստղերը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոյեր
Այսօր սիրելիի ընկերակցությամբ ձեզ տխուր եւ միայնակ կզգաք, անգամ եթե նա բոլոր հնարավոր եւ անհնարին ջանքերը գործադրի իրավիճակը փոխելու համար։ Իսկ իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե դուք ինքներդ շատ ցանկանաք։
Ցլեր
Թվում է, թե առօրյա հոգսերի պատճառով դուք բոլորովին մոռացել եք ձեր սիրելիի մասին։ Շտապ ուղղեք այդ սխալը։ Ծաղիկներ սիրելին պետք է նվիրել ոչ միայն ծննդյան տոներին, իսկ տղամարդիկ էլ սափրվելու օծանելիքի կարիք տարվա մեջ մեկ անգամ չեն ունենում։ Այնպես որ՝ այսօր սիրելիներին նվերներ անելու օր է։
Երկվորյակներ
Այսօր սիրելին կցանկանա ի ցույց դնել իր խելքն ու սրամտությունը եւ այլ հատկանիշներ, որոնք նա ունի։ Չի բացառվում, որ ձեր հաշվին փորձի ինքնահաստատվել, իսկ դա արդեն վատ է։
Խեցգետիններ
Այսօր կհասկանաք, որ դեռ ուշ չէ վերադարձնել այն լավը, որը եղել է ձեր եւ ձեր սիրելիի միջեւ։ Պետք է միայն ջանքեր գործադրել, սակայն ոչ շատ քիչ կամ չափից դուրս շատ, քանի որ դա կարող եք խափանել ձեր ծրագիրը։
Առյուծներ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ ինչ-որ անակնկալ նվեր անել, որի մասին դուք նույնիսկ երազել չէիք կարող։ Ոչ թե նրա համար, որ այն շատ թանկ արժե կամ դժվար է ձեռք բերելը, այլ իր բնույթով անհավանական է եւ ոչ մի կերպ ձեր սիրելիի կերպարին չի համապատասխանում։
Կույսեր
Աշխատեք այսօր ձեր սիրելիին ապացուցել, որ նա աշխարհում ամենալավն է եւ նրանից լավը չի լինում։ Պետք չէ վախենալ չափազանցնելուց։ Սիրելիի թերարժեքության դեմ պայքարի բոլոր միջոցներն արդարացված են։
Կշեռքներ
Եթե դուք մտադիր եք սիրելիի հետ երկար եւ երջանիկ կյանքով ապրել եւ մահանալ միեւնույն օրը, ապա այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի ակնարկեք նրան այդ մասին։ Միայն թե՝ դա պետք է անել նրբորեն եւ զգույշ, որպեսզի չվախեցնեք նրան։
Կարիճներ
Այսօր ձեր սիրելիի կյանքում կհայտնվի նոր ընկեր կամ մտերիմ անձնավորություն, իսկ ցանկացած նոր բան միշտ հետաքրքիր է, այդ պատճառով դուք խանդելու առիթ կունենաք։ Աստղերը, սակյան, այսօր խորհուրդ են տալիս հարաբերություններ չպարզել։
Աղեղնավորներ
Այսօր պատրաստ եղեք դժվարությունների։ Հնարավոր է, որ հանուն սիրելիի ստիպված լինեք հրաժարվել ձեր սկզբունքներից եւ համոզմունքներից։ Կամ էլ հակառակը՝ ընտրել դրանք՝ ի վնաս սիրուն։
Ավելին` այստեղ