Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ՝ բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս: Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»,- ասված է հաղորդագրության մեջ: